top of page

«Հրապարակ». Ինչո՞ւ ազատ արձակեցին և կրկին կալանավորեցին Սամվել Կարապետյանին

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված՝ «Մեր ձեւով» շարժման առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանը։

Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաեւ՝ 4 միլիարդ դրամի, այսինքն՝ ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։ Մի քանի շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ են՝ ինչու եւ ինչի դիմաց իշխանությունը նման քայլի գնաց, արդյոք կա՞ պայմանավորվածություն, գուցե Պուտինի հետ հանդիպման ժամանա՞կ է Փաշինյանը նման հրահանգ ստացել։

Մինչ քննարկումները շարունակվում էին, երեկ վերաքննիչը բեկանեց առաջին ատյանի որոշումը եւ Սամվել Կարապետյանի համար կրկին կալանք սահմանեց, իսկ նա երկկողմանի թոքաբորբ, քովիդ է տանում այս օրերին:

Այս ընթացքում իշխանական քարոզչամեքենան եւ ֆեյքերն ակտիվ տարածում էին այն թեզը, թե որքան մարդասեր, հումանիստ է Փաշինյանը, որ թույլ տվեց Կարապետյանին՝ Ամանորը տանն անցկացնել։

Ի դեպ, ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը կանխատեսել էր, որ Նոր տարուց հետո Կարապետյանին կրկին բանտ կտանեն, քանի որ խոսք չի կարող լինել գործարքի մասին, պարզապես Փաշինյանը ձիով քայլ է արել՝ փորձելով կասեցնել Կարապետյանի օրեցօր աճող ռեյտինգը, եւ նման որոշումներով նախ իր համար է վարկանիշ շահում` որ մարդասեր է, ապա փորձում է կասկածի սերմեր ցանել, որ պայմանավորվածության են եկել գործարարի հետ, Նոր տարին անցավ, նորից հետ է ուղարկում բանտ։

Ի դեպ, այս վայրիվերումներն էլ խոսում են Փաշինյանի անկանոն պսիխիկայի մասին` ոչ ոք չգիտի, թե նրա մտքով հաջորդ պահին ինչ կանցնի, եւ հենց ինքն իր նախորդ որոշմանը հակասող ինչ հրահանգ կիջեցնի կամազուրկ ենթականերին ու ստրկացած դատավորներին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2500
bottom of page