Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
- Ani

- 4 hours ago
- 1 min read

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ դատավարությունը ավարտված է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, և ակնկալվում է այս ամսվա ավարտին ունենալ դատավճիռ։
«Բայց հետաքրքական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով․ դեկտեմբերի 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է տրվեր վերջին խոսքի իրավունք։ Սակայն նիստը հետաձգվեց հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով, որից հետո նշանակվեց մեկ այլ նիստ, բայց այս նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառաբանությամբ, որ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Եթե այս հանգամանքը լիներ իրական հետաձգման պատճառը, ապա դեկտեմբերի 27-ի նիստը ևս պետք է հետաձգվեր այս հիմքով, ոչ թե փաստաբանի առողջության»,-ասել է Սահակյանը։




















