top of page

«3-4 ոստիկան հարձակվել են, բիրտ ուժ կիրառել, սեռական բնույթի հայոհայքներ հնչեցրել». Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է՝ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել

  • Writer: Ani
    Ani
  • 18 hours ago
  • 1 min read

Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել է, որ 14 տարեկան արցախցի երեխայի են խոշտանգել.

«Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել 14-տարեկան արցախցի երեխայի նկատմամբ։ 14-տարեկան երեխան  կասկածվել է  ինչ-որ հանցագործության կատարման մեջ (հետագայում պարզվել է, այդ արարքը հանցագործություն չէ)։ Երբ շքամուտքից  դուրս գալիս  է եղել, 3 - 4 ոստիկաններ հարձակվել  են նրա վրա, բիրտ ուժ կիրառելով, սպառնալիքներով,  հայոյելով, այդ թվում՝  սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ տեղափոխել են ոստիկանության բաժանմունք»։

Ռոման Երիցյանի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում երեխան գտնվել է առանց հոգեբանի, քանի որ վերջինս ժամանել է զգալի ուշացում, իսկ ծնողը տեղի ունեցածի մասին տեղեկացվել է միայն երկու-երեք ժամ անց։ Փաստաբանն ասում է, որ չնայած հետագայում երեխան ազատ է արձակվել, սակայն գտնվում է խիստ լարված վիճակում և ունի հոգեբանական օգնության կարիք։

Ռոման Երիցյանը ներկայացրել է անչափահասների իրավունքների կոպիտ խախտման այլ դեպքեր ևս և հավելել․

«Հորդորում եմ ոստիկանության ծառայողներին և աշխատակիցներին՝ գոնե երեխաների հետ կապված հարցերում ցուցաբերել  բարեխիղճ վերաբերմունք։ Եվ խոսքը արցախցի լինել-չլինելու մասին չէ, այլ երեխաների իրավունքների պաշտպանության մասին է»։

1/2500
bottom of page