top of page

Կադիրովը կտրուկ է արձագանքել Զելենսկու «վենեսուելական սցենարի» մասին ակնարկին

  • Writer: Ani
    Ani
  • 1 day ago
  • 1 min read

Վլադիմիր Զելենսկու «Կադիրովին առևանգելու» կոչը հաստատում է խաղաղության գործընթացը խափանելու փորձերը և նվաստացուցիչ է հենց Զելենսկու համար, իր թելեգրամյան ալիքում հայտարարել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը։

Կադիրովը նշել է, որ Զելենսկին և՛ իր դեմ պատժամիջոցներ է կիրառում, և՛ հետախուզման մասին հայտարարություն հրապարակում։ «Հիմա նա օգնություն է խնդրում ամերիկացիներից՝ ասելով. «զենքով չեք օգնում, բայց գոնե առևանգեք Ռամզանին»։ Պահպանիր դեմքդ ու մի՛ նվաստացիր։ Եթե տղամարդկության մի փոքրիկ նշույլ ունենայիր, կհասկանայիր, թե որքան նվաստացուցիչ են հնչում խոսքերդ ու խնդրանքներդ։ Եվ որքան հստակ են դրանք հաստատում խաղաղության գործընթացը խափանելու փորձերդ»,- գրել է Չեչնիայի նախագահը։

Ավելի վաղ լրատվամիջոցները մեջբերել էին Զելենսկու խոսքերը, թե՝ Կադիրովի դեմ պետք է իրականացվի Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը նման գործողություն։ Չեչնիայի առաջնորդը նշել է, որ Զելենսկին «նույնիսկ չի սպառնացել դա անձամբ անել, ինչպես կաներ տղամարդը»։ Կադիրովը նաև ընդգծել է, որ «թշնամին կարող է մտնել» Չեչնիա, բայց նրան չի հաջողվի դուրս գալ հանրապետությունից։

1/2489
bottom of page