top of page

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Տուժածներից մեկը բլոգեր Արթուր Ադամյանն է

  • Writer: Ani
    Ani
  • 22 hours ago
  • 1 min read

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Կոշ գյուղի մոտ բախվել են «Kia Sportage» և «Nissan Rogue» մակնիշների ավտոմեքենաները, բախման հետևանքով «Nissan Rogue» -ը կողաշրջվել է,  հայտնվել է երթևկելի գոտուց դուրս։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։



Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները,   օպերատիվ է գործել շտապօգնությունը։   


 


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Ադամյանն է, ով եղել է կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը։ «Nissan Rogue» -ը դեպի Գյումրի ընթանալիս է եղել, երբ հետնամասին  բախվել է «Kia Sportage»-ը։ 

1/2490
bottom of page