Հայաստանին պետք է ուժեղ տնտեսություն և մենք այն կապահովենք. «Մեր Ձևով» շարժում
- Ani

- 23 hours ago
- 1 min read

Փաշինյա՛ն, ժողովրդի ձայնը լսելը թուլություն չէ. Հայաստանին պետք է ուժեղ տնտեսություն և մենք այն կապահովենք: Այս մասին գրված է «Մեր Ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում:
Տեսանյութում քաղաքացիներից մեկը նշում է. «Այս ամիս 41 հազարից 33–ը տվել եմ դեղերին»։
Մեկ ուրիշն էլ նշում է. «Փաշինյանը մինչև իշխանության գալը շատ բաներ էր ասում. Խի՞ չի աճում թոշակը։ Ինքը էս վիճակում ապրել ա, չէ՞, հիմա չի պատկերացնո՞ւմ, թե այս չնչին թոշակով միայնակ ծերունիները ոնց պետք է գոյություն պահպանեն, չեն մտածո՞ւմ պարոնները»։




















