top of page

Փոթորիկ՝ Ստամբուլում. վնասվել է Սուրբ Սոֆիա մզկիթի մինարեթը

  • Jan 9
  • 1 min read

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.

«Փոթորիկ՝ Ստամբուլ քաղաքում։

Քամին Բոֆորտի սանդղակով հասել է 11-12 բալ ուժգնության, որը համարժեք է մինչև 120 կմ/ժ փոթորկի ուժգնության։

Մերձափնյա հատվածում, մասնավորապես, Սև ծովի տարածաշրջանում, դիտվել են հսկայական ալիքներ, և քաղաքի փողոցներում արմատախիլ են արվել ծառեր։ Բոսֆորի նեղուցում ալիքների և ուժեղ քամիների պատճառով դադարեցվել են լաստանավային ծառայությունները։

Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Սաբիհա Գյոքչենի օդանավակայանում։ Վնասվել է Սուրբ Սոֆիա մզկիթի մինարեթը»։

1/2590
bottom of page