top of page

Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ-ն է․ հայտնի է այցի առիթը

1 hour ago
1 min read

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։



Հիշեցնենք՝  ավելի վաղ  Factor.TV-ին տեղեկացրել էր, որ առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։ 


Նշենք նաև, որ նախորդ տարի այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Բաքու էր մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։


1/2908
bottom of page