Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում վթարի հետևանքով 15 մարդ է տուժել. ՆԳՆ
Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում վթարի հետևանքով 15 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ըստ նախնական տվյալների՝ 15 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: