Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Sep 15, 2024
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկումներ կունենա ինչպես առանձին, այնպես էլ ընդլայնված կազմով:
Հայաստանի ու Վրաստանի վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրատվամիջոցների համար։




















