top of page

Հայր Սահակը որոշել է հարցազրույց չտալ

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 1 min read

ree

Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը, ով Արցախի Գանձասարի վանահայրն էր, որոշել է հարցազրույց չտալ, մինչդեռ օրեր առաջ երկու անգամ հարցազրույց էր տվել, պատմել իր ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման մասին։

Հարցազրույցին արձագանքել էր Ալեն Սիմոնյանն ու հայտարարել, որ Հայ Սահակը ստել է։

Հայր Սահակին խնդրեցին մեկնաբանել՝ որպես արցախցի՝ ինչպե՞ս է վերաբերվում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի արարքին, որ երեկ գնացել ու հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայր Սահակը լսեց հարցը, սակայն ասաց. «Հարցազրույց չեմ տալիս»։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիորւմ Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հանդիպումից հետո շատ արցախցիներ հայտարարել են՝ այլևս Վրթանես Սրբազանին չեն կարող իրենց առաջնորդը համարել։


bottom of page