top of page

Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծը ստացել է հանձնաժողովի հավանությունը

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։


Պապիկյանը նշել է, որ նախատեսվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը փոխարինել 18-ամսյա ժամկետով՝ այն տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Նրա խոսքով՝ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը կսկսվի 2026 թվականի հունվարի 7-ից, և այդ զորակոչից պարտադիր ծառայության անցնողները ծառայելու են 18 ամիս։


Նախարարը ընդգծել է, որ ծառայության ժամկետի կրճատումն իրականացվել է վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացման և ընդլայնման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքի արդյունքում։

1/2423
bottom of page