top of page

Իմ ուժերի ներածին չափով թույլ չեմ տալու հարձակում Վեհարանի վրա. Մասիսի նորընտիր քաղաքապետ

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Վեհարանի վրա հարձակումն աննախադեպ է, և ես դա իմ ուժերի չափով թույլ չեմ տալու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանը:

«Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր սուրբ վեհարանը չենթարկվի հարձակումների։ Ինձ համար Վեհարանի վրա գրոհը պատմության մեջ աննախադեպ բան է, և ես որպես հայ իմ ուժերի ներածին չափով դա թույլ չեմ տա։ Սա ոչ պաշտոնի, ոչ ընկերական հարաբերությունների, ոչ էլ քաղաքական հայացքների մասին չէ։ Սա խոսում է մարդ տեսակի մասին»,–ասաց նա։

Համայնքապետը խոսելով եկեղեցու շուրջ քաղաքականացման փորձերի մասին՝ ընդգծեց, որ եթե կան անհատների հետ կապված իրավական խնդիրներ, դրանք պետք է լուծվեն դատական կարգով՝ միայն օրենքի սահմաններում՝ առանց եկեղեցին ներքաշելու քաղաքական բախումների մեջ։

«Որքան էլ քիչ լինեն մի կողմից աջակիցները, և մյուս կողմից աջակիցներն էլ շատ լինեն, գնալու է հայը հայի դեմ բախում»,–ասաց նա։

«Եթե հոգևորականը սխալ է արել՝ պատժեք օրենքով։ Բայց անընդունելի է այդ անհատական խնդիրները վերածել քաղաքական մրցակցության կամ Վեհարանի վրա ճնշման»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ նման մոտեցումը կարող է հրահրել բախումներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վաղարշապատ ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ի հաղթանակին, մասնավորապես, գրել էր. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

1/2412
bottom of page