top of page

Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ

  • Writer: Ani
    Ani
  • 1 day ago
  • 1 min read

Փետրվարի 9-ին «Ռամադա» հյուրանոցում կայացել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա ինշուրանս» և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Համագործակցությունը միտված է շահառուների սպասարկման գործընթացների և ծառայությունների հասանելիության բարելավմանը, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման միջոցով։

Կողմերը կարևորում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ որպես առողջապահական համակարգի համալիր զարգացման, ծառայությունների որակի բարձրացման, ապահովագրված անձանց սպասարկման որակի բարելավման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդման արդյունավետ գործիք։

1/2537
bottom of page