top of page

Սկզբունքային է մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ. Փաշինյան

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22–ին, համալիրում հրավիրված փակ միջոցառման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:

«Սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամներով։

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»։

Նշենք, որ միջոցառմանը ներկա է քաղաքական ամբողջ էլիտան։

1/2421
bottom of page