top of page

Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին

  • 8 minutes ago
  • 1 min read


Քանի որ Ղարաբաղը հանձնել եք, հիմա ի՞նչն եք ուզում հանձնել: Ղարաբաղը դուք հանձնել եք, 100%, ինքս ղարաբաղցի եմ ու գիտեմ: Դուք Ձեր բերանով ասել եք, որ հանձնել եք Ղարաբաղը, տվել եք Ադրբեջանին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Աջափնյակ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանին ասել է քաղաքացին:

Ad

«Մերոնք լրիվ անտուն են հիմա, ունեցվածք թողած, սոված-ծարավ այստեղ են: Դուք խոսք էիք տվել՝ 400,000 հոգու բնակարան հատկացնել անվճար, դուք չեք անում դա»,- նշել է նա:

Փաշինյանի հարցին՝ Դուք ՀՀ քաղաքացիություն ընդունե՞լ եք, քաղաքացին ասել է, որ դա իր գործն է, չի ընդունի:

«Մեկ է՝ Հայաստանն էլ ես ծախում, Սյունիքը ծախել ես, Վարդենիսի վերևը թուրքեր են: Հիմա խնդրում եմ ուղղակի ասեք՝ արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, ինձ դա է հետաքրքիր, որ չգնամ, այդտեղ բնակվեմ»,-նշել է քաղաքացին: 

Նա հավելել է, որ իրենք 30 տարի խաղաղ ապրել են, որին ի պատասխան Փաշինյանը հարցրել է՝ եթե խաղաղ են ապրել, ապա ովքե՞ր են սահմանին զոհվել և ինչո՞ւ:

«Եթե հիմա Սյունիքի տղաները զոհվեն, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու»,- հարցրել է քաղաքացին, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Սյունիքի տղաները չեն զոհվելու, սահմանին չեն զոհվել և չեն զոհվելու:

1/2689
bottom of page