top of page

ՀՀ-ի ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, որոնք պետք է ներառվեն սակագնի մեջ․ Փաշինյան

  • 1 day ago
  • 1 min read

Հայաստանի ջրամատակարարման համակարգը լայնորեն քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Ճեպազրույցի ժամանակ ասել է  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի որակի խնդիրներին։ 

«Սակայն խնդիրը միայն ներդրումը չէ․ մեզ թվում է՝ միայն խողովակը քաշեցինք, ու հարցը լուծվեց։ Այդ խողովակը քաշելուց հետո ամենօրյա սպասարկում է անհրաժեշտ, դրա համար՝ այլ ներդրումներ։ Ստանդարտն այն է, որ այս ամենը պետք է ներառվի սակագնի մեջ, ու մենք պետք է առնչվենք այդ խնդրին»,-ասել է նա։

1/2820
bottom of page