Հայտնաբերվել է 14-ամյա Վահե Ապիկյանը
- 1 hour ago
- 1 min read

Ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիի քարերի սիմֆոնիայի տարածքում հայտնաբերել են 14 տարեկան Վահե Ապիկյանին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են ոստիկանությունից։
Նա Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու դպիր է, այդ մասին տեղեկացրել էր եկեղեցու սպասավոր Թովմաս Առաքելյանը։
Առաքելյանը հայտնել էր, որ երեկ առավոտյան Վահեն դուրս էր եկել տնից առանց որևէ մեկին տեղյակ պահելու, իր հետ որևէ իր չէր վերցրել՝ բացի եկեղեցական համազգեստից: 14-ամյա տղան միան գրություն էր թողնել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:




















