Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր հոտը կմեկտեղվեն Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ աղոթքի և ժամերգության
- 8 minutes ago
- 1 min read

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք, որ հուլիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Ավան գյուղի (Աշտարակի շրջան) խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը»,- տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։
«Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը՝ աղոթելու Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»,- նշում են Արագածոտնի թեմից։




















