top of page

Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

  • 2 hours ago
  • 1 min read

Հուլիսի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնիայի հիվանդանոցներ է ընդունվել գրեթե 18 600 մարդ՝ ջերմային հարվածներով։ Նրանցից 45-ը մահացել է։ 

Նշվում է, որ, ըստ երկրի Վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության, որը համակարգում է շտապօգնության աշխատանքը, տուժողների թիվն ավելի քան 7700-ով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը և դարձել է ամենաբարձրը 2026 թվականին։

Ջերմային հարվածներով հիվանդանոցներ տեղափոխվածների թվում ավելի քան 710 մարդ հոսպիտալացվել է երեք շաբաթից ավելի ժամկետով։ Տուժածների գրեթե 58%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են։

Ճապոնիայում հուլիսի 21-ից ի վեր առանձին շրջաններում հինգ օր անընդմեջ գրանցվել է 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան:

1/2817
bottom of page