top of page

Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ

Jul 29
1 min read

Հուլիսի 28-ին՝ ժամը 14։50-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում երկու քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Փրկարարները քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։

1/2967
bottom of page