Լույս է տեսել Զաքարիա Սրբազանի «Հարցեր և պատասխաններ» մատենաշարի 3-րդ գիրքը՝ «100 հարց Ապաշխարության մասին»
- 6 hours ago
- 1 min read

Լույս է տեսել «Հարցեր և պատասխաններ» մատենաշարի 3-րդ գիրքը՝ «100 հարց Ապաշխարության մասին»։ Գրքի հեղինակը Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանն է։
Գիրքը բաղկացած է 4 գլխից՝
ապաշխարության խորհրդի նշանակությունը,
ապաշխարության խորհրդի պայմանները,
մեղքերի խոստովանություն,
խոստովանահայրություն։
«Շատ կարևոր է գրքի վերջին՝ չորրորդ գլուխը, ցայսօր քիչ ուսումնասիրված, բայց անհրաժեշտ նյութի՝ խոստովանահայրության մասին։ Հիմնվելով Հայոց Եկեղեցու հայրերի, վարդապետների գրվածքների և մատենագրական սկզբնաղբյուրների վրա՝ մատնանշվում են խոստովանահայրության առանձնահատկությունները, խոստովանահոր որակական հատկանիշները, իրավունքները, պարտականությունները, խոստովանազավակ-խոստովանահայր խնդիրները և այլն։
Աշխատությունը շարադրելիս հիմնականում օգտվել ենք Աստվածաշնչից, հայրախոսական և կանոնագիտական գրականությունից՝ փորձելով ցույց տալ Ապաշխարության խորհրդի վերաբերյալ Հայոց Եկեղեցու ընկալումն ու գործնական-ծիսական ավանդույթը։
Գիրքը նախատեսված է հավատացյալների և հոգևորականների համար։
Այն կարող եք ձեռք բերել Մայր Աթոռի գրատներից»,- նշել է Սրբազան Հայրը։




















