top of page

Օնլայն տաքսու վարորդները ստորագրահավաք են սկսում. Պահանջում են իրենց համարել գրանցված աշխատողներ

  • 2 hours ago
  • 1 min read

Փետրվարի 18–ին, ժամը 15:00-ից մինչև 17:00 Բրազիլիայի հրապարակում իրականացվելու է ստորագրահավաք օնլայն տաքսու վարորդների կողմից՝ պահանջ բողոքով, որը հետագայում ներկայացվելու ՀՀ կառավարություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրոել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ ՄանուկյանըԼ։

Նա, մասնավորապես, նշել է. «Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։

Պահանջները հետևյալն են.

1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել

2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)

3. Այն վարորդները, որոնք 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար

4. Այն վարորդները, որոնք 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ։

Պետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող մեր քաղաքացու կողքը, պետությունը պարտավո՛ր է պաշտպանել մեր ցանկացած քաղաքացու ոտնահարված իրավունքը»։

1/2549
bottom of page