top of page

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

  • 3 hours ago
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ վարչության վերջին նիստը բավական լարված է անցել։ Ըստ լավատեղյակ աղբյուրների` Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր։

Նա դժգոհ է կուսակցական առաջին դեմքերի աշխատանքից. «Մարդ եք, մի քիչ էլ դուք վիզ դրեք ժողովրդին դուր գալու համար, հերիք չեղա՞վ սաղ կուժն ու կուլան իմ գլխին ջարդվի, դուք էլ փող ստանաք»,-ասում են, մոտավորապես այս թեման է արծարծել Փաշինյանը։

Ըստ նույն լուրերի` նա ասել է. «Նույն ջանասիրությամբ, ոնց իրար վրա եք բոչկա գլորում, էդ նույն ձեւով գործարեք, թե չէ, ինձանից չնեղանաք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2548
bottom of page