top of page

Երևանի փաստարկները, թե ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը․ Գալուզին

  • 12 hours ago
  • 1 min read



Հենց ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։



ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ դա է, որ այսօր թույլ է տալիս քննարկումներ ծավալել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ:

«Երևանի փաստարկներն այն մասին, թե ռուսական կոնցեսիան, իբր, խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Ընդ որում, հակափաստարկներ բերելը հայկական կողմը դժվարանում է»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ռուս դիվանագետը։

 

1/2868
bottom of page