Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել
- 2 hours ago
- 1 min read

Նեպալում փրկարարներն աղետի գոտուց ազատել են 184 զբոսաշրջիկի, 420-ը մինչ օրս կապի դուրս չեն եկել։ Այս մասին հայտնել է Հանրապետության զբոսաշրջության խորհուրդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«2026 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ փրկվել է 184 զբոսաշրջիկ, 3-ը կապի մեջ են իշխանությունների հետ, իսկ 420 մարդ դեռևս կապի դուրս չի գալիս», - նշված է հրապարակման մեջ։
Փրկվածների ցուցակում ընդհանուր առմամբ 15 երկրի քաղաքացիներ են։
Ինչպես հավաստիացրել են խորհրդում, բոլոր պատասխանատու ծառայությունները շարունակում են աշխատել տարերային աղետից տուժած զբոսաշրջիկների և ճանապարհորդների գտնվելու վայրը պարզելու և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
«Խորհուրդը նաև համակարգում է իր գործողությունները դիվանագիտական առաքելությունների հետ, որոնք տեղեկատվություն և օգնություն են հայցում աղետի հետևանքով տուժած իրենց քաղաքացիների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Խորհուրդը նպաստում է համապատասխան իշխանությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ տեղեկատվության փոխանակմանն ու համակարգմանը և ցույց կտա հնարավոր բոլոր աջակցությունները ստուգված տեղեկատվության ստացմանը համընթաց»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 626 մարդ, անհետ կորած է համարվում գրեթե 2,500 մարդ, որոնց թվում՝ 213 օտարերկրացի:




















