top of page

Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին

5 hours ago
1 min read

Հայաստանում ռուսական տնտեսվարողների օրինական շահերի խախտումը չի մնա առանց ռուսական կողմից պատշաճ արձագանքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։


«Ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսվարողների օրինական շահերի պահպանմանը։ 


Դրանց խախտումը նոր միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային կլիմային, այլև չի մնա առանց ռուսական կողմից պատշաճ արձագանքի»,- ասված է ԶԼՄ-ների հարցին Գալուզինի տված պատասխանում։


Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխնախարարը հայտարարել էր «Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգայնացման համար բերված հիմնավորումները խիստ կասկածելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը»


1/2903
bottom of page