Դանակահարություն՝ Նուբարաշենում
- 22 minutes ago
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են.
«Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 6-ին Էրեբունի բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հայտնել էր, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Նուբարաշենի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից ավտոտնակների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»:




















