Մենք պետք է հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին. Սամվել Կարապետյան
- 21 hours ago
- 1 min read

Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ հնչեց Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ուղերձը՝ ուղղված հայ ժողովրդին։ Սամվել կարապետյանը խոստացավ՝ իրենց ուժը կհաղթի ընտրություններում և երկիրը դուրս կբերի ստեղծված վատթար իրավիճակից.
«Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ՝ Եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար։ Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում», - ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ թեև անձամբ ժողովրդի կողքին չէ, «բայց միանում եմ ձեր բոլորի ձայներին, միասին մենք այն ուժն ենք, որը փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել»։
«Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։




















