Իրանի հետ համաձայնության չհասանք․ վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի․ Վենս
- 5 hours ago
- 1 min read

Մենք մի շարք էական քննարկումներ ունեցանք իրանցիների հետ։ Սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա վատ լուր է Իրանի համար շատ ավելի, քան Միացյալ Նահանգների, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին։
«Մենք վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի։ Մենք շատ հստակ ուրվագծեցինք մեր կարմիր գծերը՝ ինչի շուրջ էինք պատրաստ համաձայնության գալ նրանց հետ, և ինչի շուրջ՝ ոչ։ Եվ մենք դա հնարավորինս հստակեցրինք, բայց նրանք որոշեցին չընդունել մեր պայմանները»,-նշել է նա։




















