top of page

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ները․ կա 4 վիրшվոր

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Սուրեն Կ․-ի վարած  «Mercedes» մակնիշի և 31-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։


 

bottom of page