top of page

«Հրապարակ»․ Ովքե՞ր կղեկավարեն ՔՊ նախընտրական շտաբերը

  • 4 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ավարտին է հասցնում իր նախընտրական շտաբների ձեւավորումը, որոշել են յուրաքանչյուր համայնքում մեկական շտաբ ունենալ, եթե համայնքը շատ մեծ է` երկու շտաբ:

Շտաբի պետեր են նշանակվում գործող համայնքապետերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում եւ ի պաշտոնե ամենաշատն են առնչվել տեղի բնակչությանը, լծակներ ունեն եւ գիտեն, թե ինչպես ուղղորդեն ժողովրդին, որ ՔՊ-ին ընտրեն։ Անգամ եթե համայնքապետը ՔՊ-ական չէ, այլ՝ անկուսակցական, նրան առաջարկում են ղեկավարել շտաբը եւ ապահովագրել իր հետագա պաշտոնավարումը։ Նույնիսկ նախկին հանրապետականները, այլ ուժերի ցուցակով ընտրվածները կարող են ապացուցել իրենց հավատարմությունը ՔՊ-ին: Օրինակ, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկի» տիրոջն են առաջարկել, եւ նա կարծես համաձայնել է, չնայած նախորդ ընտրություններին ընդդիմադիր էր: 2021-ից սկսած, նա իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ է ստեղծել։

Համայնքային շտաբների աշխատանքները համակարգվելու են մարզային շտաբի կողմից, որոնք ղեկավարելու են մարզպետները։ Թերեւս բացառություն կլինի Սյունիքը. Գորիսի շտաբի պետը լինելու է պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Կապանինը՝ ԶՊՄԿ կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Սիսիանինը՝ պատգամավոր Կարեն Համբարձումյանը, Մեղրիինը՝ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, Քաջարանինը՝ ավագանու ՔՊ անդամ Արմեն Առաքելյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page