Մեծ Բրիտանիայի կողմից հետախուզվող օտարերկրացուն հայտնաբերել են Ագարակի սահմանային անցակետում
- 6 days ago
- 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են.
«Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և ԱԱԾ Ագարակի վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Ագարակի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Մեղրիի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ, որը 2025 թ․նոյեմբերի 26-ից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավապահ մարմիների կողմից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին»։




















