top of page

Զինված հարձակում Փարիզի կենտրոնում

  • Writer: Ani
    Ani
  • 2h
  • 1 min read

ree

Փարիզի կենտրոնում՝ Մոնտեն բուլվարում, չորս անձ փորձել են կողոպտել Chanel ապրանքանիշի խանութը։ Ըստ հաղորդագրությունների՝ նրանք սկուտերներով հարվածել են ցուցափեղկին՝ փորձելով մուտք գործել ներս։ Նշվում է, որ մասնակիցներից առնվազն մեկի ձեռքում ատրճանակի նմանվող առարկա է եղել, սակայն դրա իսկությունը պարզված չէ։


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փորձը չի հաջողվել, և գողությունը կանխվել է։ Մեղադրվող անձանց բռնել չի հաջողվել, նրանք դեպքի վայրից հեռացել են մինչև ոստիկանության ժամանումը։


Chanel ընկերությունը հաստատել է, որ միջադեպի ընթացքում տուժել է անվտանգության ծառայության աշխատակիցը, ով ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Խանութը ժամանակավորապես փակվել է՝ վնասները գնահատելու նպատակով։ Ըստ ընկերության՝ լուրջ նյութական կորուստ չի գրանցվել, վնասվել է միայն ցուցափեղկը։

bottom of page