top of page

«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Հայկազ Խաչատրյանի հետահայաց ցուցահանդեսը

  • 4 hours ago
  • 1 min read

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագիրը կրող՝ Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրության բացումը։



Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրն է։



Միջոցառումը նվիրված է Հայաստանի անկախության 35-րդ և Ազգային միացյալ կուսակցության 60-րդ ամյակներին։



«Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ հեղինակի աշխատանքները կրում են դասական արվեստի կնիքը և իր ժամանակի համատեքստում, ցավոք քիչ են ներկայացվել։



Ցուցադրությունը նախաձեռնել են «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանն ու նկարիչ Հայկազ Խաչատրյանի ընտանիքը։



Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։


1/2796
bottom of page