top of page

Ոսկե մեդալը խթանում էր հանրակրթությունը, ճիշտ չէր այն հանել դպրոցից. Սերոբ Խաչատրյան. Panorama.am

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 9, 2024
  • 2 min read

Օրերս ԿԳՄՍ նախարարությունից հայտարարաություն տարածվեց, որում ասվում էր. «Ուսումնական  հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված   փոփոխությունների համաձայն՝ այս տարվանից այլևս հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհման գործընթաց նախատեսված չէ»:

Ոսկե մեդալի մոտիվացնող գործոնի և այն հանրակրթական դպրոցներից հանելու նպատակահարմարության հարցերով Panorama.am-ը դիմեց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանին։

«Ոսկե մեդալը մոտիվացիա է, քանի որ որևէ արտոնություն չուներ և, ըստ էության, այն ստանում էին շատ-շատ քչերը՝ մոտ 100 հոգու մասին է խոսք գնում։ Այն, իմ կարծիքով, շատ լավ մոտիվացիա է, որովհետև 12 տարի երեխան լավ սովորել է և հասել է նշանակալի հաջողությունների։ Ընդորում, Ոսկե մեդալը նաև  խթանում էր հանրակրթությունը։ Ինչ նկատի ունեմ, որ երեխաները սովորում են բոլոր առարկաները, ոչ թե այնպես, ինչպես անում են աշակերտների 90 %-ը։ Այսինքը՝ միայն սովորում էին այն առարկաները, որոնք իրենց պետք էին ընդունելության քննության ժամանակ։

Այդ պատճառով էլ , այս իմաստով կարծում եմ, ճիշտ չէր Ոսկե մեդալների հանելը դպրոցից։

Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու է այն արվում տարվա կեսին։ ճիշտ կլիներ, որ եթե նման ցանկություն կար, ապա այն վերաբերեր միայն այն աշակերտներին որոնք այս տարի ավարատում են 9-րդ դասարանը, իսկ ովքեր արդեն ավագ դասարաններում են, իրենց կարող էր սա չվերաբերել։ Ոորովհետև այդ երեխաներն ահագին չարչարվել են և իմացել են, որ կարող են հավակնել մեդալի, ու հիմա, օրինակ, մարդը սովորում է 10-րդ, 11-րդ,12-րդ դասարաններում , համապատասխանում է մեդալի պահանջներին, բայց վերջին պահին որոշվում է, որ այն այլևս չի լինելու։ Լավ կլիներ, որ այդ որոշումը ուժի մեջ մտներ 2-3 տարուց։ Կան որոշումներ որոնք ճիշտ չէ  միանգամից կիրառելը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

1/2080
bottom of page