Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի կուսակցությունը հաղթել է ընտրություններում
- Ani

- 9 hours ago
- 1 min read

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ ընտրություններում՝ հավաքելով 40%, հաղորդում է «Կոմերսանտ»-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր կրճատել Արգենտինային տրամադրվող օգնությունը, եթե ընտրություններում հաղթեն Միլեյի հակառակորդները, ով չի թաքցնում Դոնալդ Թրամփի նկատմամբ իր բուռն սերը:
Խավիեր Միլեյի կառավարությունը նույնիսկ ավելի լավ արդյունքներ ցույց տվեց, քան նախկինում սպասվում էր։ Այն, մասնավորապես, անակնկալ հաղթանակ տարավ Բուենոս Այրեսի նահանգում՝ կիրակի օրը կայացած օրենսդիր մարմնի ընտրություններում ստանալով ճնշող աջակցություն։ Սակայն գիտակցելով, որ իրեն դեռ պետք կլինեն դաշնակիցներ խորհրդարանում՝ ցնծացող Միլեյը հայտարարել է, որ իրենք ունեն պատմական և եզակի հնարավորություն և որ ինքը կոչ կանի նահանգապետերի մեծամասնությանը երկխոսության։




















