top of page

Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը

Oct 27, 2025
1 min read

Ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր էին հրապարակվել տելեգրամյան Armenian WikiLeaks անունով ալիքում։

1/2967
bottom of page