Կենտրոնացած եմ ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման վրա․ Մելիքյան
5 hours ago
1 min read

Վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Ես կենտրոնացած եմ ոչ թե խնդիրների, այլ դրանց լուծման վրա։ Թիմում հիանալի մթնոլորտ է․ տղաներին տեսնելիս ոգևորություն եմ զգում։
Բոլորս պատրաստ ենք վաղվա խաղին։ Ունենք լավ հավաքական, և ես հպարտ եմ, որ աշխատում եմ այս թիմում»,-ասել է Եղիշե Մելիքյանը։
Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։




















