top of page

Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք ավելի կանաչ տարածք. Տիգրան Ավինյան

  • Writer: Ani
    Ani
  • Nov 18, 2024
  • 1 min read

Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ  արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին:

Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:    

bottom of page