Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ
1 hour ago
1 min read

Այսօր Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ցույցեր։
Բելգիացի երիտասարդները բողոքի ցույցեր են սկսել հոկտեմբերի սկզբին՝ հետևելով ֆրանսիացի դպրոցականների և ուսանողների օրինակին։ Ինչպես Ֆրանսիայում, ցուցարարները դժգոհ են կրթական պայմաններից, պահանջում են ավելացնել ուսուցիչների քանակը և բողոքում են կրթության թերֆինանսավորման դեմ։




















