top of page

Աջափնյակում կառուցվող շենքի 10-րդ հարկից բանվորն ընկել է ու մահացել

1 hour ago
1 min read

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հերթական ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում ։



Ֆուչիկի 29/2 հասցեում կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի 10-րդ հարկից 65-ամյա բանվորը ընկել է ու վերելակի հորանը, ապա  ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է։

Մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Վ․ Ա․-ն է։ 



Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


1/2958
bottom of page