top of page

Եգիպտոսի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ՝ քննարկելու Թրամփի՝ պաղեստինցիներին Եգիպտոսում վերաբնակեցնելու առաջարկը

  • Writer: Ani
    Ani
  • Feb 9
  • 1 min read

ree

Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդելաթին մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց Գազայի բնակիչներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու ծրագիրը: 

Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության համաձայն, Աբդելաթիի այցը նպատակ ունի «ամրապնդել Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը» և ներառելու է «խորհրդակցություններ տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ»։

Ավելի վաղ Կահիրեն հայտարարել էր, որ փետրվարի 27-ին կանցկացնի արաբական արտակարգ գագաթնաժողով՝ քննարկելու պաղեստինցիների հետ կապված «վերջին լուրջ զարգացումները»։

Անցյալ շաբաթ Թրամփը հանդես եկավ Գազայի հատվածում ամերիկյան վարչակազմի ստեղծման գաղափարով՝ նախատեսելով պաղեստինցիներին վերաբնակեցնել այլ երկրներներում՝ մասնավորապես Եգիպտոսում և Հորդանանում։

Արաբական երկրները կտրականապես մերժեցին առաջարկը՝ պնդելով երկու պետությունների՝ Իսրայելի կողքին անկախ Պաղեստին պետության գոյության գաղափարը։

1/2444
bottom of page