top of page

Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ. «Երևան ՋԷԿ»-ի պարզաբանումը

  • Writer: Ani
    Ani
  • Nov 14, 2024
  • 1 min read
ree

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն պարզաբանում է, որ Ընկերության աշխատակիցների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցի շուրջ և չի կրել աշխատանքային բնույթ: Տարաձայնությունն առաջացել է ոչ աշխատանքային ժամի և աշխատավայրի տարածքից դուրս:

Վիճաբանության մասնակիցներից մեկը ժամանած շտապօգնության մեքենայով գնացել է հիվանդանոց, որտեղ չունենալով գանգատներ, հրաժարվել է բժշկական  հետազոտություններից և վերադարձել է բնականոն աշխատանքի:

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ»։

1/2436
bottom of page