Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանը վերաբերող թեմաներից. Տիգրան Աբրահամյան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամայանը գրել է. «Հիվանդանոցում հանդիպեցի իշխանության անօրինականությունների հետևանքով ազատազրկված և վերջերս վիրահատված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ:
Վերջինս, իր բնավորությանը համահունչ, գրեթե չի խոսում առողջությանն ու, առհասարակ, սեփական եսին վերաբերող թեմաներից կամ դրանք շրջանցում է, իսկ նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային:
Միքայել Սրբազանը խղճի բանտարկյալ է, ով այս իշխանությունների բռնաճնշումների և Մայր Աթոռի դեմ ավերիչ արշավանքների հետևանքով ազատությունից զրկվել է և շարունակական ապօրինի հետապնդումների տակ է»:




















