top of page

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԲԱՔՈՒ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • Writer: Ani
    Ani
  • Sep 21, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջան է ժամանել ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Նշվում է, որ այցի նպատակը «Զինված ուժերում իրավակարգի պահպանման և ճանապարհային անվտանգության ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև կադրերի պատրաստման աշխատանքային հանդիպմանը մասնակցությունն է»։

Այցի շրջանակում, ռուսական պատվիրակությունը ծանոթացել է Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումների, վարչական շենքի, մարզադահլիճի և ավտոպարկի տրամադրության տակ գտնվող ժամանակակից սպառազինությանը և տեխնիկային։ 

Այցի շրջանակներում ռուսներն այցելել են N-ի զորամաս և ուսումնադաշտում հետևել ռազմական ոստիկանության ստորաբաժանումների պատրաստությանը։


1/2437
bottom of page