top of page

Իլոն Մասկը հայտնել է, թե ով կարող է լինել ԱՄՆ հաջորդ նախագահը

  • Writer: Ani
    Ani
  • 52 minutes ago
  • 1 min read

ree

Իլոն Մասկը (աշխարհի ամենահարուստ մարդը՝ ըստ Forbes-ի 482 միլիարդ դոլար կարողությամբ) կարծում է, որ Միացյալ Նահանգները գտնվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի, ապա՝


Ջեյմս Դեյվիդ Վենսի օրոք «հիանալի 12 տարվա» սկզբում: Politico-ի տվյալներով՝ նա այս մասին ասել է նոյեմբերի 22-ին իր նախկին DOGE (Կառավարության արդյունավետության դեպարտամենտ) թիմի հետ փակ դռնփակ հանդիպման ժամանակ տեսակապի միջոցով։


Գործարարի խոսքով՝ Թրամփին հաջորդելու են ներկայիս փոխնախագահի երկու անընդմեջ ժամկետները։


Մասկը ղեկավարել է DOGE-ը, որը ստեղծվել է հունվարին՝ Թրամփի վարչակազմի օրոք: DOGE-ի ղեկավարման ընթացքում նրա գործողությունները, այդ թվում՝ պետական ​​ծառայողների զանգվածային կրճատումները, լայն քննադատության են արժանացել: Նրա գործունեության պատճառով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում տեղի են ունեցել Tesla-ի դեմ լայնածավալ բողոքի ցույցեր: Reuters-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը և DOGE-ը կարողացել են կրճատել 2.3 միլիոն դաշնային աշխատակիցներից գրեթե 12%-ը կամ 260,000-ը՝ հիմնականում կրճատումների, գնման և վաղաժամ թոշակի անցնելու սպառնալիքների միջոցով։

1/2436
bottom of page