top of page

Սկսում ենք ստորագրահավաք՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով. «Մեր ձևով» շարժման անդամ

  • Writer: Ani
    Ani
  • 53 minutes ago
  • 1 min read

ree

Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:

«Սույն թվականի մայիսին «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ղեկավար-սեփականատերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էր դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 մլրդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այդ դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում կուտակված գումարը նվազվի։

Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլև գերազանցել էր կրկնապատիկը: Այս պահի դրությամբ 6 մլրդ դրամից ավել կուտակված գումար է առկա»,-նշեց նա, հավելելով՝ հոկտեմբերի 30-ին «Տաշիր» կապիտալի կողմից կրկին դիմում է  մուտքագրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժող՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով:

Մելոյանն ասաց, որ մինչ օրս հանձնաժողովը այդ դիմումին չի արձագանքել և ըստ դրա «Մեր ձևով» շարժումը մեկնարկում է համապետական ստորագրահավաք՝ հանրագրի տեսքով։

«Հանրագիրը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեռք բերված Հանրային վերահսկողության և հանրային հաշվետվողականության ժողովրդավար կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է, լավագույն բարեփոխումներից ու ներդրումներից Սահմանադրության մեջ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են իրենց վերաբերելի հարցերով, իրենց կյանքին առնչվող հարցերով պետական մարմիններին դիմումներ և պահանջներ ներկայացնել»,-պարզաբանեց «Մեր ձևով» շարժման անդամը։ 

1/2437
bottom of page