top of page

Ռուսական իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա

  • Writer: Ani
    Ani
  • Oct 8, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել այդ երկրի սահմանը։ Այս մասին  հայտնում են 24News-ին մոսկովյան աղբյուրները։

Ըստ կայքի տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել օդանավակայանում ու հետո հայտնել, որ նա չի կարող մտնել երկիր։ Վերջինս վերադարձել է Հայաստան։ Թե ինչն է պատճառը, որ Ալեքսանյանին ռուսական իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր, կայքը կհայտնի առաջիկայում, սակայն, «այս արգելքը» դեռ երկար է տևելու։

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու հարսանիքի։ 24News-ը փորձել է կապ հաստատել խոշոր գործարարի ու նրա տիկնոջ հետ, սակայն վերջիններս անպատասխան են թողել հեռախոսազանգերը։

1/2466
bottom of page