Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը, նա 92 տարեկան էր. մահվան պատճառը սրտի կանգն է
- Mar 18, 2025
- 1 min read

Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ երգիչ Բեդրոս Կիրկորովը, նա 92 տարեկան էր:
Բուլղարահայ երգիչն ավելի վաղ պատմել էր, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, Հայոց ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում և Ֆրանսիայում:




















